Արցախում վեց ամսվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքն է գրանցվել
Առողջություն
12:17 29/04/2021
ԼՂՀ

Արցախում վեց ամսվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքն է գրանցվել

Ապրիլի 28-ին Արվախում կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

«Դժբախտաբար ունենք  մեկ մահվան դեպք, որը վերջին վեց-ամսվա ընթացքում առաջինն է։ Հիվանդը 60-ամյա կին էր, մահացել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ  այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում»,-նշում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6405 քաղաքացու հետազոտություն, որից 780-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2664 դեպք: Կատարվել է 23 860 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Համաձայն ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանների կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները  իրականացվում ԱՀ  առողջապահության նախարարության  «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

Placeholder
Արցախում վեց ամսվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքն է գրանցվել