01.05.2021. Կորոնավիրուսի 532 նոր դեպք է գրանցվել, 22 մարդ մահացել է
Առողջություն
11:14 01/05/2021
Հայաստան

01.05.2021. Կորոնավիրուսի 532 նոր դեպք է գրանցվել, 22 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 4430 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 532 նոր դեպք: Առողջացել է 980 մարդ։ Մեկ օրում մահացել է 22 մարդ։  Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, մայիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 216596 դեպք, որոնցից 199115-ն` առողջացած, 4128-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1020 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5148 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12333 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 988086 թեստավորում:

Placeholder
01.05.2021. Կորոնավիրուսի 532 նոր դեպք է գրանցվել, 22 մարդ մահացել է