03.05.2021. Կորոնավիրուսի 145 նոր դեպք է գրանցվել, 12 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:17 03/05/2021
Հայաստան

03.05.2021. Կորոնավիրուսի 145 նոր դեպք է գրանցվել, 12 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2585 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք: Առողջացել է 717 մարդ: Մեկ օրում մահացել է 12 մարդ: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, մայիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 217008 դեպք, որոնցից 200472-ն` առողջացած, 4149-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1026 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5175 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11361 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 993612 թեստավորում:

Placeholder
03.05.2021. Կորոնավիրուսի 145 նոր դեպք է գրանցվել, 12 մարդ մահացել է