17.05.2021. Կորոնավիրուսի 67 նոր դեպք է գրանցվել, 10 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:18 17/05/2021
Հայաստան

17.05.2021. Կորոնավիրուսի 67 նոր դեպք է գրանցվել, 10 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2377 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 67 նոր դեպք: Առողջացել է 445 մարդ: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ:

ԱՆ ներկայացրած տվյալներով, մայիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220927 դեպք, որոնցից 208899-ն` առողջացած, 4333-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1060 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5393 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6635 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1039050 թեստավորում:

Placeholder
17.05.2021. Կորոնավիրուսի 67 նոր դեպք է գրանցվել, 10 մարդ մահացել է