Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վերսկսվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
Որոնողական շխատանքները դադարեցված էր մայիսի 4-ից:
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1553 է, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են: