Զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումով. ՊՆ
Քաղաքական
17:56 25/05/2021
Հայաստան

Զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումով. ՊՆ

Մայիսի 25-ին, ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Կարենի Հովհաննիսյանը (ծնված 2001թ. 20/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ) գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:
Կատարվում է քննություն: Այս մասին հայտնում են  պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մհեր Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Placeholder
Զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումով. ՊՆ