Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
26.05.2021. Կորոնավիրուսի 130 նոր դեպք է գրանցվել, 13 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3901 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 130 նոր դեպք: Առողջացել է 323 մարդ: Մեկ օրում մահացել է 13 մարդ: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222269 դեպք, որոնցից 211957-ն` առողջացած, 4411-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1079 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5490 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4822 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1069112 թեստավորում: