Հայաստանի ՊՆ-ն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը
Քաղաքական
14:56 26/05/2021
Հայաստան

Հայաստանի ՊՆ-ն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադրում է մայիսի 24-ից 26-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մարտական դիրքերը գնդակոծելու համար։

Արձագանքելով այս հայտարարությանը Հայաստանի պաշտպանության նախարարությունը նշում է.

«Ակնհայտ է, որ այդ հաղորդագրությունը վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ իրականացված սադրանքները և մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանի սպանության փաստերը կոծկելու հերթական, խղճուկ փորձն է»։

Հիշեցնենք, որ Ադրբեջաննի ՊՆ-ն հայտարարել էր, որ իբր թե Գեղարքունիքի մարզից հայ զինծառայողները կրակ են բացել Քարբաճառի ու Գետաբեկի ուղղությամբ։

Նշվում է, որ իբր հայկական կողմը պրովոկացիայի նպատակով հրազենից կրակ է բացել դեպի օդ Շուշիի շրջակայում տեղակայված հենակետերի ուղղությամբ։ 

Սա այն պարագայում, որ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորքը որևէ սադրանքի մասին չի հայտնել։

Placeholder
Հայաստանի ՊՆ-ն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը