Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
28.05.2021. Կորոնավիրուսի 104 նոր դեպք է գրանցվել, 9 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2835 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 104 նոր դեպք: Առողջացել է 301 մարդ: Մեկ օրում մահացել է 9 մարդ: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222513 դեպք, որոնցից 212566-ն` առողջացած, 4423-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1081 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5504 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4443 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1075450 թեստավորում: