12.06.2021. Կորոնավիրուսի 88 նոր դեպք է գրանցվել, 1 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:22 12/06/2021
Հայաստան

12.06.2021. Կորոնավիրուսի 88 նոր դեպք է գրանցվել, 1 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 3542 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ առողջացել է 120 մարդ, կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ, ըստ ԱՆ-ի,  պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

ԱՆ ներկայացրած տվյալներով, հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223643 դեպք, որոնցից 215118-ն` առողջացած, 4482-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1093 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5575 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2950 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1122295 թեստավորում:


 

Placeholder
12.06.2021. Կորոնավիրուսի 88 նոր դեպք է գրանցվել, 1 մարդ մահացել է