Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում երեկ կատարվել է 3516 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 71 նոր դեպք: Մեկ օրում առողջացել է 73 մարդ, մահացել է 5 մարդ: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հուլիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 459 դեպք, որոնցից 217 731 -ն` առողջացած, 4547-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1108 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5655 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3073 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 238 211 թեստավորում: