Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
23.07.2021. Կորոնավիրուսի 221 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
Հայաստանում երեկ կատարվել է 5653 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 221 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկ օրում առողջացել է 120 մարդ, գրանցվել է մահվան 4 դեպք:
Հուլիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 382 դեպք, որոնցից 218 796 -ն` առողջացած, 4579-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1113 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5692 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3894 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 293 032 թեստավորում: