Ժիրայր Պողոսյանն ազատվել է  1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից
Քաղաքական
17:45 13/08/2021
Հայաստան

Ժիրայր Պողոսյանն ազատվել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Ժիրայր Պողոսյանին 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին։

ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված հրամանագրում ասված է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի.

Ժիրայր ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ազատել 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»։

Placeholder
Ժիրայր Պողոսյանն ազատվել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից