30.08.2021. Կորոնավիրուսի 275 նոր դեպք է գրանցվել, 7 հիվանդ մահացել է
Օրվա թեմա
11:16 30/08/2021
Հայաստան

30.08.2021. Կորոնավիրուսի 275 նոր դեպք է գրանցվել, 7 հիվանդ մահացել է

Հայաստանում օգոստոսի 29-ին կատարվել է 4671 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 275 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 373 հիվանդ, գրանցվել է մահվան 7 դեպք:

ԱՆ ներկայացրած տվյալներով, օգոստոսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  241 611 դեպք, որոնցից  226 665-ն` առողջացած, 4830-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1152 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5982 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8964 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 534 770 թեստավորում:

Placeholder
30.08.2021. Կորոնավիրուսի 275 նոր դեպք է գրանցվել, 7 հիվանդ մահացել է