Հայկական օճառի արտադրությունն աճել է
Տնտեսություն
19:45 31/08/2021
Հայաստան

Հայկական օճառի արտադրությունն աճել է

2021 թվականի հունվար-հունիսին Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 17,7 տոկոսով աճել է օճառի արտադրությունը։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից, Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում արտադրվել է 380.2 տոննա օճառ, իսկ 2010 թ-ի նույն ժամանակահատվածում՝  323 տոննա օճառ:

Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում 37.9 %-ով աճել է նաև լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2021թ-ի հունվար-հունիսին հանրապետությունում արտադրվել է 2 866.7 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2020թ-ի նույն ժամանակահատվածում՝ 2 078.9 տոննա:

Placeholder
Հայկական օճառի արտադրությունն աճել է