Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երեկ կատարվել է 6664 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք:
«Ունենք 522 առողջացած, 12 մահվան դեպք»,-հայտնում են առողջապահության նախարարությունից։
Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է կորոնավիրուսով 6 066 հիվանդ։
Սեպտեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 244 602 դեպք, որոնցից 228 736-ն` առողջացած, 4904-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9800 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 567 094 թեստավորում:
