10.09.2021. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 669 դեպք, 11 հիվանդ մահացել է
Օրվա թեմա
12:18 10/09/2021
Հայաստան

10.09.2021. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 669 դեպք, 11 հիվանդ մահացել է

Հայաստանում սեպտեմբերի 9-ին կատարվել է 6783 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 669 նոր դեպք: Առողջապահության նախարարության փոխանցմամբ, առողջացել է 586 մարդ, մահացել  է 11 մարդ։

Ան տվյալներով, սեպտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  247 666 դեպք, որոնցից  231 406-ն` առողջացած, 4979-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10111 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 600 933 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1170 է:

Placeholder
10.09.2021. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 669 դեպք, 11 հիվանդ մահացել է