13.09.2021. Կորոնավիրուսի 296 նոր դեպք է գրանցվել, 17 հիվանդ մահացել է
Քաղաքական
11:11 13/09/2021
Հայաստան

13.09.2021. Կորոնավիրուսի 296 նոր դեպք է գրանցվել, 17 հիվանդ մահացել է

Հայաստանում սեպտեմբերի 12-ին կատարվել է 4178 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 296 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 577 հիվանդ, գրանցվել է մահվան 17 դեպք: Նրանցից -ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, սեպտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 249 146 դեպք, որոնցից 233 105-ն` առողջացած, 5018-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1175 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6193 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9848 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 616 849 թեստավորում:


 

Placeholder
13.09.2021. Կորոնավիրուսի 296 նոր դեպք է գրանցվել, 17 հիվանդ մահացել է