Հովսեփ Բեդևյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր
Իրավունք
16:53 14/09/2021
Հայաստան

Հովսեփ Բեդևյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր

Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Հովսեփ Բեդևյանին։

Քվերակությանը 107 պատգամավորից մասնակցել է 88-ը: Հովսեփ Բեդևյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 80 պատգամավոր։

Հրաչ Այվազյանի թեկնածությանը կողմ էր քվերակել 1 պատգամավոր, Լիանա Հակոբյանի թեկնածությանը՝ 6 պատգամավոր։

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղերի համար առաջադրել էր Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիաննա Հակոբյանի թեկնածությունները: 

Placeholder
Հովսեփ Բեդևյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր