Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երեկ կատարվել է 5413 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 759 նոր դեպք:
«Ունենք 614 առողջացած, 26 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»,-հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1185 է:
Համավարակից ի վեր Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, մահացել է կորոնավիրուսով 6 286 հիվանդ։
Սեպտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 252 082 դեպք, որոնցից 235 030-ն` առողջացած, 5101-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10766 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 639 000 թեստավորում:
