Սմբատ Գրիգորյանը՝ գեներալ-մայոր
Քաղաքական
16:04 21/09/2021
Հայաստան

Սմբատ Գրիգորյանը՝ գեներալ-մայոր

Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սմբատ Գրիգորյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու մասին։

ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված հրամանգրում ասված է

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սմբատ Վոլոդյայի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»։

Հիշեցնենք, որ նա 5-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել նախորդ տարվա ավարտին։

 

Placeholder
Սմբատ Գրիգորյանը՝ գեներալ-մայոր