Մահացել է Սերգեյ Փարաջանովի որդին՝ Սուրեն Փարաջանովը
Մշակույթ
14:00 29/09/2021
Աշխարհ

Մահացել է Սերգեյ Փարաջանովի որդին՝ Սուրեն Փարաջանովը

63 տարեկանում Կիևում մահացել է տաղանդավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի որդին՝  Սուրեն Փարաջանովը: Այս մասին տեղեկացնում է Սերգեյ Փարաջանովի թանգարանի ֆեյսբուքյան էջը:

Սերգեյ Փարաջանովի թանգարանը հրապարակել է նաև 1974 թ. հունիսին բանտից Սերգեյ Փարաջանովի նամակը որդուն:

1955 թվականին Սերգեյ Փարաջանովն ամուսնանում է խորհրդային դիվանագետի դստեր՝ Սվետլանա Շչերբատյուկի (1938-2020 թթ.)  հետ, 1958 թվականին ծնվում է նրանց որդին՝ Սուրենը: 1961 թվականին  ամուսինները նրանք բաժանվում են, բայց մշտապես ունեցել են ջերմ հարաբերությունները, Սվետլանան երկու ազգանունն էլ պահում էր՝ Շչերբատյուկ-Փարաջանովա: 

Փարաջանովի վրացի ընկեր Յուրի Մեչիտովը ֆեյսբուքյան իր էջում հայր և որդի Փարաջանովներից արխիվային լուսանկարներ է հրապարակել:

Placeholder
Մահացել է Սերգեյ Փարաջանովի որդին՝ Սուրեն Փարաջանովը