01.10.2021. Կորոնավիրուսի 934 նոր դեպք է գրանցվել, մահացել է 22 հիվանդ
Առողջություն
11:11 01/10/2021
Հայաստան

01.10.2021. Կորոնավիրուսի 934 նոր դեպք է գրանցվել, մահացել է 22 հիվանդ

Հայաստանում սեպտեմբերի 30-ին կատարվել է 11385 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 934 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 728 հիվանդ, գրանցվել է մահվան 22 դեպք։  Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, հոկտեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  262 631 դեպք, որոնցից  242 569-ն` առողջացած, 5339-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1211 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6550 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13512 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 724 070 թեստավորում։

Placeholder
01.10.2021. Կորոնավիրուսի 934 նոր դեպք է գրանցվել, մահացել է 22 հիվանդ