14.10.2021. Կորոնավիրուսի 1589 նոր դեպք է գրանցվել, մահացել է 29 հիվանդ
Առողջություն
11:10 14/10/2021
Հայաստան

14.10.2021. Կորոնավիրուսի 1589 նոր դեպք է գրանցվել, մահացել է 29 հիվանդ

Հայաստանում հոկտեմբերի 13-ին կատարվել է 12 522 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1589 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկ օրում առողջացել է 754 հիվանդ, գրանցվել է մահվան 29 դեպք:

ԱՆ ներկայացրած տվյալներով, հոկտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 276 666 դեպք, որոնցից 251 330-ն` առողջացած, 5675-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1231 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6906 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18 430 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 839 622 թեստավորում։

Placeholder
14.10.2021. Կորոնավիրուսի 1589 նոր դեպք է գրանցվել, մահացել է 29 հիվանդ