Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀԱՊԿ. Արցախի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար պայմաններ են ստեղծում վերջնական քաղաքական կարգավորման համար
Արցախի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են տարածաշրջանում վերջնական քաղաքական կարգավորման համար: tvzvezda-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
«Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ռազմական գործողությունները դադարեցվեցին: Մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները նպաստում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի վերջնական քաղաքական կարգավորման համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Սիդորովը: