Աննա Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունները
Իրավունք
16:18 26/10/2021
Հայաստան

Աննա Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունները

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի՝ Դանիբեկյանին ներկայացված ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունները։

Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։

Դատական ակտը բողոքարկման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Placeholder
Աննա Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունները