28.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2307 մարդ, մահացել է 49 հիվանդ
Առողջություն
11:15 28/10/2021
Հայաստան

28.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2307 մարդ, մահացել է 49 հիվանդ

Հայաստանում հոկտեմբերի 27-ին կատարվել է 15 818 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2307 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 962 հիվանդ, գրանցվել է մահվան 49 դեպք: Նրանցից 11-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, հոկտեմբերի 28-ին ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսայինհիվանդության ընդհանուր 302 450 դեպք, որոնցից 264 678-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30 303 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6189 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1280 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 7469 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 048 128 թեստավորում:
 

Placeholder
28.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2307 մարդ, մահացել է 49 հիվանդ