ՀՀ մի շարք շրջաններում ձյան առատ տեղումներ են սպասվում
Հասարակություն
18:13 10/11/2021
Հայաստան

ՀՀ մի շարք շրջաններում ձյան առատ տեղումներ են սպասվում

Այսօր երեկոյան ժամերին և նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ, մասնավորապես, ձյան առատ տեղումներ են սպասվում Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի և Սյունիքի  լեռնային և նախալեռնային գոտիներում։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը բոլոր մարզերում կնվազի 10-12 աստիճանով։

Placeholder
ՀՀ մի շարք շրջաններում ձյան առատ տեղումներ են սպասվում