Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմուրը կայցելի Հայաստան
Քաղաքական
14:22 11/12/2021
Աշխարհ

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմուրը կայցելի Հայաստան

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, աջ քաղաքական հայացքների կողմնակից, լրագրող Էրիկ Զեմուրն իր առաջին նախընտրական այցի ընթացքում ժամանելու է Հայաստան: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում։ 

Էրիկ Զեմուրը, որպես նախագահի թեկնածու, իր առաջին արտասահմանյան այցի համար ընտրել է Հայաստանը, քանի որ երկիրը «Ֆրանսիայի վաղեմի բարեկամն է»։

Ուղևորությունը տեղի է ունենալու 2021 թվականի դեկտեմբերի 11-14-ը։

Նոյեմբերի 30-ին Էրիկ Զեմուրը հայտարարել է, որ առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում։ Լրագրողը խիստ աջակողմյան քաղաքական հայացքների կողմնակից է

Ֆրանսիական մամուլը Զեմուրին հաճախ անվանում է «ֆրանսիական Թրամփ»՝ նրա աղաղակող ոճի և հակառակորդներին կտրուկ արձագանքելու ունակության համար։

 

Placeholder
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմուրը կայցելի Հայաստան