ԵԽ ղեկավարը վաղը հանդիպում կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ
Քաղաքական
17:30 13/12/2021
Հայաստան

ԵԽ ղեկավարը վաղը հանդիպում կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը։

«ԵԽ նախագահը վաղը նախ հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի, ապա՝ Իլհամ Ալիևի հետ։ Իսկ երեկոյան նրանց հետ եռակողմ հանդիպում կանցկացնի»,-ասել է նա։

Եվրոպացի դիվանագետը նշել է, որ հանդիպման նպատակն է օգնել այդ երկու երկրներին ուղիղ կապ ունենալու և հարաբերությունները կարգավորելու հարցում։

«Մենք ջանասիրաբար աշխատում ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ նրանց միջև վստահության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ՝ հիմնվելով մի քանի շաբաթ առաջ երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի հաստատման վրա», - հավելել է Շառլ Միշելը։

Նախատեսվում է, որ եռակողմ հանդիպման արդյունքում կհրապարակվի հայտարարություն։
 

Placeholder
ԵԽ ղեկավարը վաղը հանդիպում կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ