Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է
Քաղաքական
18:18 15/12/2021
Հայաստան

Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է

Վանաձորի ՏԻՄ համամասնական ընտրություններում առավել մեծ թվով ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է։ Այս պահին նա քննչական կոմիտեում է։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Ասլանյանի Ֆեյսբուքյան էջում զետեղվել է այս հայտարարությունը.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հայտնում ենք, որ բացառապես համայնքի ղեկավարի ընտրության գործընթացը վիժեցնելու նպատակով ձերբակալվել է Մամիկոն Ասլանյանը:
Նա հայտնել է, որ իր կամքն անկոտրում է, գործն՝ արդար:
Պինդ մնացեք, սիրելի՛ վանաձորցիներ»:

 

Placeholder
Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է