Նարեկ Սամսոնյանն ազատ է արձակվել
Իրավունք
16:24 16/12/2021
Հայաստան

Նարեկ Սամսոնյանն ազատ է արձակվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի ձերրբակալությունը ճանաչել է ոչ իրավաչափ։ Նարեկ Սամսոնյանն ազատ է արձակվել: 

Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով՝ ծանր վիրավորանքի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Քրեական գործը վերաբերում է Սամսոնյանի կողմից որոշակի արտահայտություններ կատարելուն, որը, դիտարկելով որպես ծանր վիրավորանք, հաղորդում է ներկայացվել։

Նրա դեմ քրեական գործը հարուցվել է «Լուսավոր Հայաստանից» Դավիթ Խաժակյանի դիմումի հիման վրա:
 

Placeholder
Նարեկ Սամսոնյանն ազատ է արձակվել