Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանն՝ արծաթե, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիրներ
Աշխարհում
17:25 17/12/2021
Հայաստան

Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանն՝ արծաթե, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Տաշքենդում ծանրամարտի աշխարհի առաջնությունում +109 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչներ Վարազդատ Լալայանն ու Գոռ Մինասյանը երկամարտի արդյունքով մեդալներ նվաճեցին:

Վ.Լալայանը  երկամարտի 457  կգ. արդյունքով նվաճեց աշխարհի առաջնության արծաթե մեդալը, իսկ Գ.Մինասյանը 448 կգ արդյունքով դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

+109 կգ քաշային կարգում Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նաև փոքր արծաթե մեդալ նվաճեց:

Այս քաշային կարգում Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց վրացի Լաշա Տալախաձեն:

 

Placeholder
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանն՝ արծաթե, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիրներ