Մանուել Պետրոսյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն
Օրվա թեմա
14:09 24/01/2022

Մանուել Պետրոսյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանն  ավարտվել է  Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 82-րդ առաջնությունը։

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, տասնմեկ հնարավորից 8 միավոր վաստակել և չեմպիոնի կոչմանն է արժանացել Մանուել Պետրոսյանը:

Մրցանակային հաջորդ երկու տեղերը 7,5-ական միավորով բաժանել են Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը: Լրացուցիչ գործակիցներով Հայկը ճանաչվել է երկրորդը:

Placeholder
Մանուել Պետրոսյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն