Մի քանի շրջաններում թույլ ձյուն է տեղում
Հասարակություն
09:34 10/02/2022
Հայաստան

Մի քանի շրջաններում թույլ ձյուն է տեղում

Փետրվարի 10-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Թումանյանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Placeholder
Մի քանի շրջաններում թույլ ձյուն է տեղում