Լևոն Սահակյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ
Քաղաքական
14:15 04/03/2022
Հայաստան

Լևոն Սահակյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ

Մարտի 4-ի նիստում ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով ԿԲ խորհրդի անդամի ընտրության արդյունքները, նշել է, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր:

69 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ  Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է ընտրվել Լևոն Սահակյանը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար Ազգային ժողովին էր առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Լևոն Սահակյանի թեկնածությունը: 

Placeholder
Լևոն Սահակյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ