Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տնտեսություն
09:00 16/05/2022
Հայաստան
Հայաստանում կերակրի աղի արտադրությունը 3 ամսում կրճատվել է 27%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2022 թվականի հունվար-մարտին 27%-ով նվազել է աղի արտադրության ծավալը՝ կազմելով 6 480.0 տոննա:
Նշենք, որ 2021 թ-ի առաջին եռամսյակում հանրապետությունում արտադրվել է 8 872.3 տոննա աղ:
Տեղեկացնենք, որ Հայաստանում 2021 թվականին արտադրվել է 32 667.4 տոննա կերակրի աղ, ինչը 2020-ի համեմատ ավելի է 16%-ով։
Placeholder