Սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում
Հասարակություն
13:22 20/05/2022
Հայաստան

Սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում

Մայիսի 20-ին, հատկապես երեկոյան ժամերին, ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում։ 

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ կեսօրից հետո՝ դեպի երեկո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ  բարձր լեռնային առանձին  բնակավայրերում սպասվում է նաև թաց ձյուն։

Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի մարզերում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 20-25մ/վ և ավելի։

Placeholder
Սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում