Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սպորտ
09:09 04/06/2022
Հայաստան
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Դավիթ Հովհաննիսյանը՝ չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հունիսի 3-ին պայքարի մեջ էին մտել 96 կգ քաշային ծանրորդները, որտեղ Հայաստանը ներկայացնում էին Արա Աղանյանը և Դավիթ Հովհաննիսյանը։
Երկամարտի 377 կգ արդյունքով Դավիթ Հովհաննիսյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Արա Աղանյանը։ Նա երկամարտում գրանցել է 375 կգ արդյունք։
370 կգ արդյունքով բրոնզե մեդալակիր է դարձել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռոմեն Իմա Դուշենը։
Placeholder