Փորձ է արվել Իրանից ներմուծել մաքսային հսկողությունից թաքցված 19.150 տուփ ծխախոտ
Իրավունք
16:21 18/10/2022
Հայաստան

Փորձ է արվել Իրանից ներմուծել մաքսային հսկողությունից թաքցված 19.150 տուփ ծխախոտ

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը մշտապես վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանով ներմուծվող առանց ակցիզային դրոշմանիշների ապրանքների  տեղափոխման նկատմամբ։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, վերջին ամիսների ընթացքում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և Հարավային մաքսատուն վարչության Մեղրիի կետ-բաժնի աշխատակիցները համատեղ թիրախային հսկողություն են իրականացրել Ագարակ պետական սահմանի անցակետով Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն մուտք գործած բեռնատար և մարդատար տրանսպորտային միջոցների նկատմամբ։

Իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր թվով 383 հազար գլանակ կամ 19 հազար 150 տուփ ծխախոտային արտադրանք։

Փաստերի առթիվ` յուրաքանչյուր դեպքով, ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր և տրամադրվել են ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչություն վարչական վարույթ իրականացնելու նպատակով։
 

Placeholder
Փորձ է արվել Իրանից ներմուծել մաքսային հսկողությունից թաքցված 19.150 տուփ ծխախոտ