Հայկական կողմին է փոխանցված 10 զինծառայողի դիերի փորձաքննությունն ընթացքի մեջ է. Ավանեսյան
Հասարակություն
13:00 03/11/2022
Հայաստան

Հայկական կողմին է փոխանցված 10 զինծառայողի դիերի փորձաքննությունն ընթացքի մեջ է. Ավանեսյան

Ադրբեջանից հայկական կողմին փոխանցված 10  զինծառայողի դիերի փորձաքննությունն ընթացքի մեջ է, երբ ավարտվի՝ կտեղեկացնենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Դեռ այս պահին արտերկիր տեղափոխելու կարիք չկա, բայց եթե ունենանք դեպքեր, որ կրկնակի փորձաքննելու արդյունքում պատասխան չունենանք, միանշանակ կդիմենք նաև մեր օտարերկրյա գործընկերների օգնությանը», - ընդգծեց նա։

Նշենք, որ հայ զինծառայողների դիերը հայկական կողմին փոխանցվել է օրեր առաջ։

Placeholder
Հայկական կողմին է փոխանցված 10 զինծառայողի դիերի փորձաքննությունն ընթացքի մեջ է. Ավանեսյան