Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամեն դեպքում մենք անզեն աչքով Ջերմուկից տեսնում ենք ադրբեջանցիներին.Արարատ Գրիգորյան
«Լրացուցիչ տղեկությունների չեմ տիրապետում, ամեն դեպքում մենք անզեն աչքով Ջերմուկից տեսնում ենք որոշակի տեսանելի տարածք, որտեղ ադրբեջանցիներ են երևում»,- ԱԺ-ում ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ճիշտ է ՀՀ ԳՇ պետի հայտարարությունը, որ Ջերմուկի մոտակայքից ադրբեջանական ներթափանցած խումբը վերադրաձել է ելման դիրքեր:
Մարզպետը հայտնեց, որ չգիտի, թե որ խմբի մասին է խոսքը, բայց իր տեղեկություններով ադրբեջանցիների մի մասը շարունակում են գտնվել Ջերմուկի մոտ:
«Այն չի կարող անհանգստություն չառաջացնի, բայց պաշտպանունակության բարձրացման լրացուցիչ միջոցառումները, լրացուցիչ ուժերը, քաղաքացիների հետ աշխատանքները ողջամիտ դատողության հնարավորություն է տալիս, որ եթե ինչ որ միջադեպ լինի մենք ադեկվատ պատասխան կտանք»,-ասաց մարզպետը:
Նա հայտնեց, որ եվրամիության դիտորդներին էլ են Ջերմուկից ցույց տվել ադրբեջանցիներին:Նրա տեղեկացմամբ՝ ԵՄ դիտորդական խումբը գտնվում է Եղեգնաձորում, բայց աշխատանքները տանում են Ջերմուկում:
Արարատ Գրիգորյանը հավաստիացրեց, որ Ջերմուկի բնակիչները վերադարձել են քաղաք, հնարավոր է, որ 15-20 %-ը դեռ վերադարձած չլինի, բայց քաղաքը վերադարձել է բնականոն կյանք և շատ դեսպանատներ առողջավայր չմեկնելու վերաբերյալ իրենց հաղորդագրությունները հանել են իրենց կայքերից: