Հայաստանում հացի արտադրությունը նվազել է
Տնտեսություն
09:00 21/11/2022
Հայաստան

Հայաստանում հացի արտադրությունը նվազել է

Հայաստանում հացի արտադրությունը նվազել է։ ՀՀ վիճակագրական կոմիտեից Panorama.am-ը տեղեկանում է, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին հանրապետությունում արտադրվել է 195 հազար 210.5 տոննա հաց, ինչը 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.4%-ով։

Դրան զուգահեռ 23%-ով  ավելացել է ալյուրի արտադրությունը։ Մասնավորապես, 9 ամիսներին արտադրվել է 132 հազար 226.9  տոննա ալյուր, իսկ 2021 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 107 հազար 544.6 տոննա։

Այս տարվա հունվար-սեպտեմբերին ավելացել է նաև մակարոնեղենի արտադրությունը։ Ըստ վիճակագրության՝  նշված ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 4 010.4 հազար տոննա մակարոնեղեն, իսկ 2021 թ-ի 9 ամիսներին՝  3 682.1 հազար տոննա։ Այսպիսով, մակարոնեղենի արտադրությունն աճել է 8.9%-ով։
 

Placeholder
Հայաստանում հացի արտադրությունը նվազել է