Վարդազարյանի գործով նիստը՝ նոյեմբերի 23-ին
Իրավունք
15:15 21/11/2022
Հայաստան

Վարդազարյանի գործով նիստը՝ նոյեմբերի 23-ին

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի քրեական գործով հակակոռուպցիոն դատարանում նոյեմբերի 23-ին ժամը 11-ին նիստ է նշանակվել։ Այդ մասին տեղեկացրել է Վարդազարյանը՝ ֆեյսբուքյան էջում հրապարակելով ծանուցումը։

Դատալեքսում հրապարակված մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Ռուբեն  Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույան դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրաիկ Արամի Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մ.Շահվերդյանի, հետազոտելով վարույթում գտնվող ամբաստանյալ Ռուբեն Էդուարդի Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործի նյութերը, որոշել է քրեական գործն ըստ ընդդատության ուղարկել հակակոռուպցիոն դատարան:

Placeholder
Վարդազարյանի գործով նիստը՝ նոյեմբերի 23-ին