Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ
Քաղաքական
08:08 24/11/2022
Հայաստան

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում,  հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ռ. Ա.-ն:

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
 

Placeholder
Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ