Շրջափակման օրերին Արցախում  ծնվել է 110 երեխա
Առողջություն
15:49 09/01/2023
ԼՂՀ

Շրջափակման օրերին Արցախում ծնվել է 110 երեխա

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում  2022 թվականի ընթացքում ծնվել է 1623  երեխա, որից 15-ը՝ զույգ: Եվս 43 արցախցի երեխա ծնվել է ՀՀ բուժհաստատություններում: Տվյալները հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ 

«Հարկ է նշել, որ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ԱՀ առողջապահության նախարարության  բուժհաստատություններում  ծնվել է 17 երեխա, որից 16-ը՝  «Մոր և մանկան առողջության  պահպանման կենտրոն»  ՓԲԸ-ում, 1-ը՝ «Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում:

2023 թվականի հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ բուժհաստատություններում ծնվել է 43 երեխա:

Շրջափակման օրերին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում  ծնվել է 110 երեխա»,- հայտնում են նախարարությունից։ 

Placeholder