Թշնամու հարձակման հետևանքով վիրավորված ոստիկանի վիճակը գնահատվում է միջին ծանրության
Առողջություն
11:54 07/03/2023
ԼՂՀ

Թշնամու հարձակման հետևանքով վիրավորված ոստիկանի վիճակը գնահատվում է միջին ծանրության

Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով  կրծքավանդակի հրազենային վիրավորում  ստացած ՆԳՆ ոստիկանության ծառայողը շարունակում է գտնվել ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հաղորդմամբ, այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի թիրախավորման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 և վիրավորվել մեկ ծառայող:

 

Placeholder