ՌԴ երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Տիկնիզյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ Թուրքիայի դեմ խաղին
Աշխարհում
14:29 07/03/2023
Հայաստան

ՌԴ երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Տիկնիզյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ Թուրքիայի դեմ խաղին

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ Թուրքիայի հավաքականի դեմ կայանալիք Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղին։ Հանդիպումը կկայանա մարտի 25-ին։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:

«Ես շնորհակալ եմ Հայաստանի ֆեդերացիային ընձեռված հնարավորության համար։ Կփորձեմ իմ արժեքը խաղադաշտում ապացուցել ազգային հավաքականի մարզաշապիկով։ Հատուկ նշում եմ, որ այս որոշումն ամբողջությամբ իմ նախաձեռնությունն ու անձնական ընտրությունն էր»,- ասել է ֆուտբոլիստը։

Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» խաղացող է դարձել 2021 թվականի ամռանը՝ տեղափոխվելով ԲԿՄԱ-ից, որի շրջանավարտ է։ Նա խաղացել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականում և մասնակցել Եվրոպայի 2020 թ. առաջնությանը:

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Երկաթուղայինների» կազմում անցկացրել է 25 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։
 

Placeholder