«Փաշինյանի իշխանության վարած քաղաքականության արդյունքում խախտվում է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը»
Քաղաքական
10:35 04/04/2023

«Փաշինյանի իշխանության վարած քաղաքականության արդյունքում խախտվում է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը»

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է. 

«Ն. Փաշինյանի իշխանության վարած քաղաքականության արդյունքում փաստացի ոչ միայն արդեն 3-րդ ամիսն է չունենք օմբուդսմեն, այլև խախտվում է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մարդու իրավունքների պաշտպանը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին», սակայն մինչ այս պահը չի ներկայացվել։

Սա խորհրդարանական Հայաստանի համար ոչ այլ ինչ է, քան ապտակ երկրի օրենսդիր մարմնին»:

 

Placeholder
«Փաշինյանի իշխանության վարած քաղաքականության արդյունքում խախտվում է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը»