Երևանում հայտնաբերվել է Մոսկվայի իրավապահների կողմից դասալքության մեղադրանքով հետախուզվողը
Իրավունք
14:15 08/04/2023
Հայաստան

Երևանում հայտնաբերվել է Մոսկվայի իրավապահների կողմից դասալքության մեղադրանքով հետախուզվողը

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 7-ին Նար-Դոսի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Մարաշի բաժանմունք է տեղափոխվել Մոսկվայի իրավապահների կողմից դասալքության մեղադրանքով հետախուզվող 23-ամյա Յուրի Տ․-ն։

Ոստիկանությունից հայտնում են, որ խափանման միջոցը՝ զինվորական հսկողություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

 

Placeholder
Երևանում հայտնաբերվել է Մոսկվայի իրավապահների կողմից դասալքության մեղադրանքով հետախուզվողը